Թխվածքները համարվում են ընկճախտի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Իսկ Depressed Cake Shop-ը՝ ցանկանալով տեղեկացնել հոգեկան հիվանդությունների, ինչպես նաև այն միջոցների մասին, որոնք կարող են նպաստել կայուն հոգեկան ներաշխարհ ունենալուն, ստեղծել է գորշ թխվածքների հավաքածու: Այս մասին հաղորդում է Mail Online-ը:
Գորշ թխվածքներն անհուսության և դժբախտության զգացողություն են առաջացնում, դրանցից որոշների վրա գրված են՝ «Ի՞նչ իմաստ ունի» և նման արտահայտություններ: Հրուշակագործները նաև մշակել են 4 կարկանդակից «հավաքածու»՝ ակնարկելով հաճախորդներին, որ 4 մարդուց 1-ը տառապում է այս կամ այն հոգեկան հիվանդությամբ:
Չնայած որ արտաքինից բոլոր թխվածքները միևնույն տեսքն ունեն՝ նրանց խմորը տարբեր է: Նման կերպ հրուշակագործները ցանկացել են ասել, որ առողջանալու հույս կա:
Խմորեղենների վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով:
«Ընկճախտային հրուշակեղենի խանութն» իր թխվածքները կսկսի վաճառել օգոստոսի առաջին հանգստյան օրերին՝ Լոնդոնում, Գլազգոյում, Դերբիում, Կարդիֆայում և Հյուսիսային Յորքշիրում:









































