Sky Sport Italia-ն հայտնել է, որ Ֆրանսիայի գործող չեմպիոնները հետաքրքրված են «Լացիո»-ի և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Էրնանեսի ծառայություններով:
Շրջանառվող լուրերի համաձայն` ՊՍԺ-ն պատրաստ է 21 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, քանի որ Լորան Բլանը ցանկանում է տեսնել նրան իր թիմում:
Հռոմեական ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն չի ցանկանում վաճառել Էրնանեսի իրավունքները: Սակայն եթե այնուամենայնիվ տրանսֆերային առաջարկներն ուսումնասիրվեն, պետք է սկսվեն 30 մլն եվրոյից:









































