Սինգապուրի այգում անսովոր անհավանական գեղեցկության հսկայական ծառերը հիացնում են իրենց տեսքով ու գույների բազմազանությամբ:
Այս ամռանը Մարինա-Բեյի Gardens by the Bay այգիները տոնում են իրենց բացման առաջին տարեդարձը:
101 հա տարածքում Grant Associates ճարտարապետական ընկերության բրիտանացի ինժեներները ստեղծել են 18 հսկայական ծառեր՝ 25-50 մետր բարձրությամբ, տեղեկացնում է adme.ru-ն:



Ծառերը հիմնականում ունեն մետաղական հիմքեր: 11 ծառերի վրա տեղադրված են արևային մարտկոցներ, որոնք լուսավորությունն ապահովում են երեկոյան ժամերին ու գիշերը:



Ծառերով վերևից հիանալու համար հարկավոր է շարժասանդուղքով բարձրանալ 22 մետր:



4 ֆուտբոլային դաշտի մեծության տարածքում հավաքված են մոտ 220 հազար բույսեր ամբողջ աշխարհից:

Esplanade թատրոնն ունի 1600 հանդիսականի համար համերգասրահ, 2000 հանդիսականի համար նախատեսված թատրոն ու գրադարան:
















































