Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Հայաստանի գործարարները փոխշահավետ համագործակցության առաջարկներ են սպասում Ռուսաստանի գործընկերներից

Երևանի քաղաքապետի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում, Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի առթիվ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամները, Երևանի և Սանկտ Պետերբուրգի գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ միասին, Սմոլնիում մասնակցել են բիզնես համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով կազմակերպված կլոր սեղանին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, առանձնացնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ բիզնես համագործակցության զարգացման դրական դինամիկան, նշել է, որ Հայաստանի գործարարները փոխշահավետ համագործակցության առաջարկներ են սպասում Ռուսաստանի գործընկերներից։

Քննարկման ընթացքում նաև նշվել է, որ Հայաստանի ընկերությունների արտադրանքն ավելի լայն է ներկայացված Մոսկվայում, քան Սանկտ Պետերբուրգում։ Այդ համատեքստում կարևորվել է Հայաստանից Սանկտ Պետերբուրգ արտահանվող արտադրանքի տեսականու և ծավալների ընդլայնումը։ Քննարկման ընթացքում կարևորվել է գործարար կապերում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը: «Սանկտ Պետերբուրգի միջտարածաշրջանային տեղեկատվության և բիզնես կենտրոն» ձեռներեցության խթանման ասոցիացիայի նախագահ Լիդիա Պրոխորովան, նշելով, որ ձեռնարկատիրության համար հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ ՌԴ կառավարությունն անում է հնարավորը, ընդգծել է, որ Սանկտ Պետերբուրգի բյուջեի եկամուտների մոտ 30 տոկոսն ապահովում է միջին բիզնեսը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ նախորդ նման հանդիպումն անարդյունք չի եղել. մասնավորապես, ռուսական «Օմեգա» ընկերության հետ համաձայնություն էր ձեռք բերվել և հաջողությամբ իրականացվել էր Երևանի փողոցների լուսային գունազարդ ձևավորման նախագիծը։ Ի նշան երախտագիտության՝ արդյունավետ համագործակցության համար, Ա. Հարությունյանը պատվոգիր է հանձնել «Օմեգա» ընկերության նախագահին։

Ռուսական կողմի ներկայացուցիչները իրենց հետաքրքրությունն ու շահագրգռվածությունն են հայտնել Հայաստանի գործընկերների հետ գործարար համագործակցության խորացման և ռուսական շուկայում հայաստանյան արտադրանքի տեսականու ընդլայնման վերաբերյալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում