Մի խումբ ավստրալիացի կանայք երկրի գլխավոր թերթերում գովազդ են տեղադրել՝ բողոքելով սեքսիզմի ալիքի դեմ, որը սկսվել է Ջուլիա Գիլարդի վարչապետ դառնալուց հետո, հաղորդում է BBC-ն:
Victorian Women’s Trust կազմակերպությունը հայտարարել է Գիլարդի իշխանության գալուց հետո սեքսիստական և շովինիստական արտահայտությունների աննախադեպ արշավի մասին:
Կանայք նշում են, որ Գիլարդի հանդեպ թշնամական վերաբերմունք ունեն ոչ միայն քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները, այլ նաև համակուսակիցները՝ լեյբորիստները, ինչպես նաև՝ լրագրողները:
Հիշեցնենք, որ Գիլարդն Ավստրալիայի առաջին կին վարչապետն է: Նախորդ շաբաթ նրան այս պաշտոնում փոխարինել է Քևին Ռադը:










































