«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ 27-ամյա հարձակվող Ուեյն Ռունին այլ ակումբ չի տեղափոխվի:
«Ուեյնի տրանսֆերը չի վաճառվի: Ֆուտբոլիստը չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Ռունին կշարունակի ելույթները «կարմիր սատանաներ»-ի կազմում: Նա մարզվում է և պատրաստվում է գերազանցել ակումբի բոլոր ռեկորդները»,- մասնագետի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մամուլի ծառայությունը:
Ռունին հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ում 2004 թվականից: «Կարմիր սատանաներ»-ի կազմում նա 278 հանդիպում է անցկացրել և 141 գոլ խփել:










































