ԱՄՆ-ում Rolls-Royce ընկերության որակի վերահսկման նախկին մասնագետներ Թամս Մաքարթերը և Կիտ Ռեմզին ընկերությանը մեղադրում են ավիաշարժիչներում առկա թերությունների մասին տեղեկատվությունը թաքցնելու և անսարք մասեր օգագործելու մեջ, հաղորդում է The Telegraph-ը:
Հայցը ներկայացվել է ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի դատարան:
Չապացուցված տվյալներով՝ ընկերությունը հաճախորդներից, ինչպես նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունից, հնարավոր է, թաքցրել է ավիաշարժիչներում առկա թերությունները: Հայցվորները չեն կարողանում ապացույց ներկայացնել: Rolls-Royce-ի ներկայացուցիչները հերքում են մեղադրանքը՝ հայտարարելով, որ «հայցն անհիմն է»:
Ավելի վաղ դատարանը մերժել է հայցվորների չորս մեղադրանքներից երկուսը, իսկ մնացած մեղադրանքների դեմ ընկերությունը պատրաստ է «վճռականորեն պաշտպանվել»:









































