Հոնկոնգի դատարանը միլիարդատեր, Ասիայի ամենահարուստ կանանցից մեկի՝ Նինա Վոնգի նախկին սիրեցյալին դատապարտել է 12 տարվա ազատազրկման՝ Վոնգի կտակը կեղծելու համար:
Ֆեն-շուի ամուսնացած վարպետ Փիթեր Չեն, որն առավել հայտնի է Թոնի անունով, պնդել է, որ ինքը պետք է ստանա Վոնգի կարողությունը: Կնոջ կարողությունը գնահատվում է 4-10 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վոնգը մահացել է 2007 թվականին՝ 69 տարեկանում: 2006-ին գրված կտակը, համաձայն որի՝ Թոնին պետք է ստանա նրա կարողությունը, դատարանն անվավեր է համարել: Դատական մարմինները վավեր են համարել 2002 թվականի կտակը: Տղամարդը մեղադրվել է փաստաթղթի կեղծման մեջ:
Անձամբ Նինա Վոնգը նույնպես քրեական անցյալ է ունեցել: 9 տարի նա պայքարել է սկեսրայրի հետ իր ամուսնու կարողությունը ժառանգելու իրավունքի համար: Նրա ամուսնուն՝ Թեդի Վոնգին, առևանգել էին, սպանել, իսկ դիակը նետել ծովը: Նինան սպանությանը մասնակից լինելու կասկածանքով ձերբակալվել էր:










































