Չինաստանում ձերբակալվել է մի տղամարդ, որը երեք տարի շարունակ օրական միջինը երեք անգամ վթարի է ենթարկվել` ապահովագրական վճարներ ստանալու համար, հաղորդում է South China Morning Post-ը:
Ոստիկանության տվյալներով՝ 2010թ. վերջից մինչև 2013թ. մայիս ձերբակալվածը պահանջել է ապահովագրության 334 վճար: Այս կերպ նրան հաջողվել է ստանալ 357 հազար յուան (58 հազար դոլար), հաղորդում է Agence France-Presse-ը:
Կասկածյալը, որը 42 տարեկան է, բնակվում է Շենչժեն քաղաքում: Քննության տվյալներով՝ երթևեկության ծանրաբեռնված ժամերին նա քաղաքի փողոցներում մեքենան վարել է ոչ շատ մեծ արագությամբ և բախվել հետևից եկող մեքենաներին: Այնուհետև կաշառել է արհեստավորներին, որպեսզի նրանք վնասի համար ինչքան հնարավոր է մեծ գումար պահանջեն: Արհեստավորների հանդեպ ևս հետաքննություն է սկսվել:
Չինաստանում ավտոմեքենաների ապահովագրության հետ կապված խարդախությունները բավական տարածված հանցատեսակ են:











































