«Ռոմա»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին կարող է իր մարզական կարիերան շարունակել ՊՍԺ-ում: Այդ մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Կողմերն արդեն սկսել են բանակցությունները 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցով: Նշենք, որ Դե Ռոսին լարված հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության և թիմի երկրպագուների հետ: Տրանսֆերային գործարքի արժեքը չի հրապարակվում:
Անցած մրցաշրջանում Դե Ռոսին անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հայտարարվում էր, որ Լոնդոնի «Չելսի»-ն 12 մլն եվրո է առաջարկել կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց:









































