Ֆուտբոլի Իտալիայի և Արգենտինայի հավաքականները օգոստոսի 14-ին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ընկերական խաղ կանցկացնեն:
Այդ մասին տեղեկացնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ օգոստոսի 14-ին Արգենտինայի հավաքականն ընկերական խաղ էր անցկացնելու Ռուսաստանի հավաքականի դեմ, բայց այդ օրը կկայանա «Եվրո-2014»-ի ընտրական փուլի Ռուսաստան – Հս. Իռլանդիա հետաձգված խաղը:








































