«Սարագոսա»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի նախկին խաղացող Գուստավո Պոյետը Esports-ին տված հարցազրույցի ժամանակ իր կարծիքն է հայտնել Տիագո Ալկանտարայի մասին:
«Տիագո Ալկանտարան կարող է հետագայում փոխարինել Չավիին, Ինյեստային և Ֆաբրեգասին: Նա կամրագրի իր տեղը «Բարսելոնա»-ի պատմության մեջ:
Ինչ վերաբերում է Նեյմար – Մեսսի հարձակվողական զույգին, ապա այն կարող է անհավանական ստացվել: Կարծում եմ՝ առողջ մրցակցությունն օգտակար կլինի թիմին:
Եթե Ռունին տեղափոխվի «Բարսելոնա», ապա անպայման հաջողության կհասնի»,- նշել է Պոյետը:









































