Արդեն մեկ շաբաթ է, ինչ ազատամարտիկները հանդիպում են ԱԺ պատգամավորներին, բարձրաստիճան պաշտոնյաների: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ մեկշաբաթյա քննարկումների մասին այսօր հավաքի ընթացքում կտեղեկացնեն իրենց մյուս ազատամարտիկ-ընկերներին:
Նա նշեց, որ այս ընթացքում իրենք եղել են Սևանի ավազանի մի շարք գյուղերում, Իջևանում, Արարատում, Ապարանում, զրուցել են ազատամարտիկների հետ և ներկայացրել իրենց պահանջները:
Տասն օրից մի քանի ազատամարտիկ կրկին կհանդիպեն վարչապետին և կներկայացնեն իրենց պահանջները՝ ներառյալ մարզաբնակ ազատամարտիկների առաջարկները: Այն հարցին, թե քննարկումները գոհացնո՞ւմ են իրենց, պրն Ավետիսյանն ասաց, որ այնքան էլ չէ. «Փափուկ աթոռներին նստած՝ առաջարկություններ են անում, մենք էլ մերն ենք անում: Հուսով ենք՝ ընդհանուր հայտարարի կգանք»;
Ազատամարտիկները պաշտոնյաներին առաջարկել են օրենք ընդունել ոչ թե երկրապահ կամավորականի, այլ Արցախյան ազատամարտի մասնակցի վերաբերյալ: Մենք արդեն բողոքել ենք, որպեսզի նախագահը չստորագրի երկրապահին կարգավիճակ տալու մասին օրենքը, որովհետև այդ անվանումով ՀԿ կա, և օրենքը դրա հետ է կապվում: Մենք անկախ օրենք ենք ուզում»:
Նշենք, որ ազատամարտիկներն այսօր Ազատության հրապարակում կհավաքվեն ժամը 17.30-ին:











































