Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«Ստատուս քվոյի դրական փոփոխությունը կարող է արտահայտվել միայն ԼՂՀ ճանաչմամբ»

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կարծում է , որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Մինսկի խմբի շրջանակում ընթացող այսպես կոչված «բանակցային գործընթացի» այս փուլում ԼՂՀ-ի՝ որպես լիիրավ կողմի մասնակցությունը պարտադիր չէ, քանի որ այդ բանակցություներում հարցի լուծման որեւէ հեռանկար դեռ չի ուրվագծվում: Այս մասին վարչապետը հայտարարել է այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչների եւ նվիրատուների խմբի հետ հանդիպմանը: ԼՂՀ կառավարության ղեկավարը պատասխանել է «Նոր Յառաջ» թերթի թղթակցի հարցերին:

 Արա Հարությունյանի խոսքով՝ հարցի լուծումն այնքան հեռու է, որ բանակցությունները առայժմ ձեւական բնույթ են կրում, եւ դրանց այսօրվա միակ արդյունքը տարածաշրջանում խաղաղության պահպանումն է: Վարչապետը հիշեցրեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ հայկական կողմի այն դիրքորոշումը, որ հակամարտության լուծումն առանց ԼՂ մասնակցության անհնար է, լրացնելով, որ Ստեփանակերտը, հակամարտության լուծման վերաբերյալ իր դիրքորոշումը մեկ անգամ չի հայտարարել եւ այն հայտնի է՝ թե ՄԽ-ի համանախագահներին, թե միջազգային կառույցներին: Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, ըստ ԼՂՀ վարչապետի, հուշում են, որ առաջիկայում այդ գործընթացում որեւէ դրական տեղաշարժ չի լինելու։ «Բայց դա մեզ չի մտահոգում, մենք շարունակելու ենք զարգանալ, հետապնդելով մեր ազգային շահերը, ինչպես բանակցություններում, այնպես էլ այլ հարաբերություններում»,- ֆրանսահայերին հավաստիացրել է Արցախի վարչապետը:

 Ըստ Արա Հարությունյանի՝ տարածաշրջանում ստատուս քվոյի դրական փոփոխությունը կարող է արտահայտվել միայն ԼՂՀ միջազգային ճանաչմամբ, եւ քանի դեռ դա տեղի չի ունենում, Արցախում փորձել են հարմարվել ստեղծված իրավիճակին` դրան հարիր քայլեր ձեռնարկելով, որոնք պետք է տվյալ պայմաններում երկրի զարգացումն ապահովեն:

 karabakh-open.info

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում