Sky Sport-ի թղթակից Պատրիկ Վասերցիերը Twitter-ի իր էջում գրել է, որ «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել Դոնեցկի «Շախտյոր»-ի առաջատար Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցով:
Դոնեցկյան ակումբը համաձայնել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին բաց թողնել 27 մլն եվրոյով: Այնուամենայնիվ, «հանքափորներ»-ին է պատկանելու Հենրիխի տրանսֆերի 20%-ը:
Հիշեցնենք, որ երեկ «Լիվերպուլ»-ը հանդես եկավ հայտարարությամբ, որ տրանսֆերի կայացման համար «Շախտյոր»-ը պետք է զիջումների գնա: Ուկրաինայի գործող չեմպիոնը պահանջում էր 30 մլն եվրո:
Բացի այդ, այսօր գերմանական Bild պարբերականը տեղեկատվություն էր տարածել, որ Մխիթարյանը համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:









































