Սպասումները, որ Հանրապետական կուսակցության ԳՄ երեկվա նիստը լինելու է թեժ, այդպես էլ չիրականացան. ճիշտ է, խոսվել է ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ խորհրդարանական մեծամասնության պահվածքի մասին, բայց Սերժ Սարգսյանի կողմից այդպես էլ հաթաթաներ չեն հնչել:
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սարգսյանը միայն ասել է, որ խոսելիս հարկավոր է ասածին հաշիվ տալ ու ավելորդ արտահայտություններ չանել. «Մի ընկեք պահի ազդեցության տակ»: Թերթի աղբյուրների պնդմամբ՝ նա նաև հայտարարել է, թե լավ կլիներ, որպեսզի հանրապետականներն ուշադիր հետևեին իր խոսքերին ու հետագայում իրենց ելույթները կազմեին ընդհանուր կարծիքի շրջանակներում: Իսկ կուսակցական պատիժների, պաշտոնանկությունների մասին ՀՀԿ-ն պաշտոնապես չհայտարարեց:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:








































