Sunday, 07 06 2026
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ

Բռնարար ամուսինը կնոջը. «Երանի գաս ասես` ես քո գերին եմ, ուզում ես` մորթի»

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ներկայացվում է ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մեկ այլ դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը»:

29-ամյա Տաթևիկ Նիկողոսյանն այս պահին կյանքի ու մահվան միջև կռիվ է տալիս. ամուսինը դանակով 25 անգամ հարվածներ է հասցրել Տաթևի մարմնի տարբեր հատվածներին, 2 տեղից խորը վնասվել է սիրտը, թոքերը բազմակի վնասվածքներ են ստացել, նույն վիճակում է նաև լյարդը: «Ապաքինվելու համար դեռ երկար շրջան պետք է անցնի, հիմա վերակենդանացման բաժանմունքում է»,-ասում է Տաթևիկի բժիշկը, Մալաթիա բուժկենտրոնի վիրաբույժ Արայիկ Ոսկանյանը:

Բժիշկները Տաթևի մորն ասել են` բախտավոր աստղի տակ է ծնվել աղջիկը, մի փոքր ուշ տանեին հիվանդանոց, չէին կարողանա կյանքը փրկել: Մինչդեռ բախտավոր աստղի տակ ծնված այս կինը 13 տարվա ամուսնական կյանքի ընթացքում պարբերաբար դաժանորեն ծեծի է ենթարկվել:

Ամուսնությունից մեկ տարի հետո Տաթևի ամուսինը` Տիգրան Համբարձումյանը, կնոջն արգելել է շփվել մոր և քրոջ հետ՝ պատճառաբանելով, թե իբր չի սիրում, երբ զոքանչը փեսայի տուն է գնում: «Ես էլ ասեցի, դե ոչինչ, իրանք լավ լինեն իրար հետ, ես էլ չեմ գնա աղջկաս տուն, չեմ զանգի»,-պատմում է Տաթևի մայրը` Թագուհի Մանուկյանը: Մոտ 10 տարի դստեր հետ ոչ մի առնչություն չունենալով տիկին Թագուհու մտքով չէր էլ անցնում, թե աղջիկն ինչ տեսակի բռնությունների է ենթարկվել, ու չի համարձակվել հարազատներին տեղյակ պահել: «Ես ծանոթներից էի տեղեկանում ոնց ա Տաթոն, մեկ-մեկ գալիս էր Մալաթիայի տոնավաճառ` ամուսնու մոտ, հեռվից նայում էի, տեսնում, որ լավ ա»,-ասում է տիկին Թագուհին:

Արդեն հետո, երբ քույրը որոշել է գաղտնի շփվել Տաթևի հետ, պարզվել է, որ ամեն մի չնչին պատճառով Տիգրանը ծեծել է քրոջը:

«Մի անգամ էլի թաքուն գնացել էի Տաթոյենց տուն, մեկ էլ պատահական սկեսուրը եկավ տղու տուն, ես մտա մահճակալի տակ, թաքնվեցի, բայց երեխայիս նույն մահճակալին տեսավ քնած: Ճիշտ է, ինձ չտեսավ, բայց արդեն հասկացան, որ ես գնում-գալիս եմ: Իմ էդ գնալուց հետո Տիկոն Տաթոյին կապրոնի խողովակով նենց էր ծեծել, ամբողջ մարմինը կապտել էր»: Մեր այս զրույցին միջամտեց Տաթևիկի 7-ամյա դուստրը ու պատմեց, թե ինչպես է հայրը մեքենայով մորն ու իրեն տարել ամայի ու քարքարոտ վայր, դանակը դրել կոկորդին. միայն երեխայի խնդրանքից ու լացից հետո` պապա, խնդրում եմ, մի արա, Տիգրանը սթափվել է ու չի վնասել:

«Մեզ ուղարկում էր տեղաշոր ու ինքը սկսում մամային ծեծել, ձեներից էի հասկանում, որ ծեծում ա, մի անգամ եմ զարթնել ու տեսել, որ դանակը մամայի վզին ա պահել», պատմում է Տաթևիկի 10-ամյա որդին` Հովհաննեսը:

Տիկին Թագուհու պատմելով էլ, ամուսինը Տաթևի ձեռքերն է այրել տաք պտուտակահանով, միայն այն բանի համար, որ տանը «կողքի» դրած գումարով կենցաղային մի քանի իր է գնել. «Ախր ո՞ր մեկը պատմեմ, մի անգամ էլ հարբած նենց ա ծեծել աղջկաս, որ աչքն ուռել էր ու փակվել, էդ մի սարսափելի տեսարան էր: Էն էլ ծեծել ա նրա համար, ինչ ա թե առանց ամուսնուն ասելու երեխայի հետ գնացել ա գրախանութ՝ տետր առնելու: Էդ ծեծից հետո աղջիկս զանգեց ասեց` մամա էլ չեմ դիմանում, վախենում եմ, ուզում եմ էրեխեքի հետ գամ ձեր մոտ: Ու թե մինչև էդ ինչքան ասում էր` ուզում եմ բաժանվեմ, ասում էի` չէ, մի բաժանվի, էս անգամ ասեցի` արի: Մեր նոր տան տեղը Տիկոն չգիտեր, ու 2 շաբաթ աղջիկս խաղաղ ապրեց, բայց հետո ինձ հետևեց, տան տեղն իմացավ, եկավ համոզեց Տաթոյին, հետ տարավ, խոստացավ, որ լավ կլինի: Բայց ի՞նչ լավ լինել, էլի նույն ծեծն ու ջարդը: Իրա ծնունդի օրը Տիկոն նենց էր ծեծել Տաթոյին, որ բժիշկն ասել էր` աղջիկ ջան էս տրակտո՞ր ա անցել վրայովդ: Էդ անգամ ոստիկանություն էինք կանչել, բայց գործ չհարուցվեց»:

Դանակահարությունից առաջ, մոտ երկու ամիս Տաթևիկ Նիկողոսյանը երեխաների հետ բնակվել է մոր բնակարանում, այդ ընթացքում ամուսինը այցելում էր երեխաներին, շփվում զոքանչի ու կնոջ հետ ու կրկին խոստանում`փոխվելու է, միայն թե նորից միանան:

«Տիկոն միշտ ասում էր` Տաթո երանի գաս ասես` Տիկո ես քո գերին եմ, ինչ ուզում ես արա, ուզում ես` մորթի: Տաթոն ասում էր` Տիկո դու փոխվողը չես, արի բաժանվենք, նա էլ ասում էր` կմորթեմ իմը չլինես», պատմում է տիկին Թագուհին: Տաթևիկը նորից համաձայնվել էր հանուն երեխաների, մի անգամ էլ ներել ամուսնուն և արդեն որոշել էր`վերադառանալու է ամուսնու մոտ:

Տաթևի մոր փոխանցմամբ` «Հունիսի 20-ին Տիկոն մեր տանն էր, իրար հետ կատակներ էին անում, կողքից մեկը որ տեսներ, կմտածեր`սրանց նման երջանիկ ընտանիք չկա: Բայց տղուն` Հովոյին, տարավ մոր տուն, հետո աղջկան` Անիին, գողացավ-տարավ ու հետ չբերեց. այդպես արեց, որ Տաթոն ստիպված վերադառնա: Հետո մենք գնացինք գյուղից երեխեքին գողացանք, բերեցինք. էրեխեքն իրենք էին զանգել ու աղաչում էին մորը, որ գնար իրենց հետ բերեր»:

Հունիսի 28-ին լրատվամիջոցներով տարածվեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ամուսինը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. Տաթևիկն էր: Դեպքից մի քանի օր առաջ ամուսինը՝ կնոջ բնակության վայրում պարբերաբար շրջել է և սպասել հարմար պահի: Տիկին Թագուհու պատմելով, թեև իրենք չեն տեսել, բայց հարևաններն այդ երիտասարդին մի քանի անգամ նկատել են շենքի մոտ. «Մի անգամ պատուհանից նայեցինք, տեսանք Տիկոն ձեռով Տաթոյին ցույց ա տալիս` իբր կոկորդդ կկտրեմ: Էրեխես ահավոր վախեցել էր, տանից դուրս չէր գալիս, էրեխեքին էլ չէինք թողնում»: Չմտածելով, որ ամուսինն իրեն հետևում է, Տաթևիկը քրոջ հետ հունիսի 28-ին՝ երեկոյան խանութից վերադառնալիս` շենքի մոտ անակնկալի է եկել. հենց աստիճանների վրա, նախապես անջատելով մուտքի լույսը, Տիգրան Համբարձումյանը, դանակով անընհդհատ հարվածելով ու կնոջ մազերից բռնած քարշ տալով, փորձել է աստիճաններից ներքև իջեցնել: Քրոջ ու հարևանների միջամտությունից հետո Տիգրանը փախել է:

«Երկու օր է աստիճանների արյունը լվանում են, չի անցնում: Աղջիկս արյան մեջ կորել էր, խեղճ էրեխեքն էլ իրենց մորը տենց արնաշաղախ տեսան, նե՜նց էին վախեցել: Տիկոն վերջն իրա ուզածին հասավ: Հիվանդանոցից ջղայնացած զանգեցի դրան, դա էլ կատաղած ասեց` ձեզ էլ եմ հասնելու»,-պատմում է Տաթևի մայրը: Զոքանչին ու քենուն կհասնի, թե ոչ՝ պարզ չէ, բայց Տիգրան Համբարձումյանը նույն օրն ինքնակամ հանձնվել է ոստիկաններին:

Նրան մեղադրանք է առաջադրվել որպես խափանման միջոց`կալանավորում 2 ամիս ժամկետով: Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետի տեղակալ Սարգիս Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 34 և 104 հոդվածի հատկանիշներով`սպանության փորձ: Տաթևիկի մայրը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ փեսան պարբերաբար հոգեմետ միջոցներ և ալկոհոլ է օգտագործել: Թե արդյոք դեպքի օրը մեղադրյալը ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ է եղել, քննչական բաժնի պետն ասաց, որ փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացել: Պարոն Համբարձումյանը չասաց մանրամասներ` նախաքննական փուլի գաղտնիությունը պահպանելու համար:

«Էշ եմ, էշ, ախր ես ո՞նց ծանոթացրեցի աղջկաս դրա հետ: Բոլորն ասում էին` դու դրան ոնց ես աղջիկ տալիս, ես էլ չէի պատկերացնում, մտածում էի`լավ տղա է, աշխատող, տուն պահող: Բայց հետո պարզվեց, որ մի անգամ էլ է ամուսնացած եղել. Տաթոս նախկին կնոջ նամակն էր գտել, գրել էր` իմ կյանքն ավելի կարևոր է, քան Տիկոյի սերը: Տիկոն հետո մեզ հպարտությամբ պատմում էր, որ նախկին կնոջը ծեծել ա, որովհետև հեռախոսով ժամերով մոր հետ էր խոսում»:

Հիմա Տիգրանի ու Տաթևիկի անչափահաս երեխաները մի բան են մտածում. «Մաման շուտ լավանա: Պապային էլ ենք սիրում, բայց ինքը մամային միշտ ծեծում էր»:

Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ http://rru.swv.am/

Նելլի Բաբայան

Արագ Արձագանքման Խումբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում