Անգլիական Չեսթեր քաղաքի կենդանաբանական այգում հուլիսի 13-ին կբացվի հսկայական միջատ-ռոբոտների ցուցահանդես: Յոթմետրանոց կարիճը և երեքմետրանոց զատիկը, հսկայական թիթեռները ու սարդերը պատրաստվել են ԱՄՆ-ում:
Կենդանաբանական այգու այցելուները կարող են տեսնել, թե ինչպիսի կառուցվածք ունեն մեզ շրջապատող միջատները: Ճանաչողական տեղեկություններ նույնպես հնարավոր է ստանալ:








































