«Գանձասար»-ի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանն ամփոփեց «Ակտոբե»-ի դեմ խաղի արդյունքն ու նշեց, որ իր սաները հնարավորություններից ցածր խաղացին:
««Գանձասար»-ն իր հնարավորություններից ցածր խաղաց: Ինչ-որ տեղ նաև բախտը մեզ չժպտաց: Լավ խաղ ստացվեց, երկու թիմերն էլ ցանկանում էին գոլեր խփել: Խաղի դիտարժանությունը պահպանվեց մինչև վերջ:
Շնորհավորում եմ մրցակցին: Ունենք մեկ շաբաթ, պետք է լավ պատրաստվենք: Կփորձենք միավորներ վաստակել և բարձրացնել հայկական ֆուտբոլի վարկանիշը:
Հավանաբար, թիմը խաղում է այնքան, որքան մրցակիցն է թույլ տալիս: «Ակտոբե»-ն մի փոքր ավելի բարձր կարգ ունեցող թիմ է: Մենք պետք է ավելի ստեղծագործ խաղ ցուցադրեինք, քանի որ հակառակորդը կոմպակտ ֆուտբոլ է ցուցադրում, խաղային կարգապահությունը բարձր մակարդակի վրա է: Կարծում եմ, որ մեր թիմը վատ չէր պատրաստվել»։
Հավելենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին:










































