1:2 հաշվով ավարտված «Գանձասար» – «Ակտոբե» հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ղազախական թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Նիկիտենկոն մեկնաբանել է խաղի ընթացքը:
«Առաջին խաղակեսում սաներս հիանալի էին խաղում: Սակայն նաև գոլային պահեր բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում գոլ խփեցինք: Հաղթանակ տարանք: Կարծում եմ, որ պայքարը դեռ առջևում է: «Գանձասար»-ում լավ խաղացողներ են ընդգրկված: Ցանկանում նշել 22 համարի խաղը, ինչպես նաև եզրային ֆուտբոլիստներին:
Իսկ մենք խնդիրներ ունենք կենտրոնական պաշտպանության գոտում: Կարծում եմ, որ Ռոբերտ Արզումանյանը պատասխան խաղը նույնպես բաց կթողնի: Նա դեռ պետք է ապաքինվի»,- ասել է մասնագետը:






































