ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան հայտնել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա ֆրանսիական ակումբից:
Սակայն բրազիլացին նշել է նաև, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է հանդես գալ կատալոնական ակումբի կազմում:
«Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չեմ հեռանա ՊՍԺ-ից: Դա բացառված է: Ներկայումս փարիզյան ակումբի ֆուտբոլիստ եմ: Այստեղ ինձ դուր է գալիս: Սակայն ասեմ, որ ցանկացած ֆուտբոլիստ երազում է խաղալ «Բարսելոնա»-ում»,- AGloboesporte-ը մեջբերում է Սիլվայի խոսքը:







































