«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրադրությանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, միջազգային զարգացումների վերաբերյալ նկատառումներ:











































