Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մտադիր է վերադառնալ «Լիվերպուլ»: Ալոնսոն հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել «Ռեալ»-ի հետ: Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2014թ. ամռանը:
«Արքայական ակումբ»-ը հերթական առաջարկն էր նախապատրաստել Ալոնսոյի համար, բայց ֆուտբոլիսն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ չի ընդունելու այն:
Ալոնսոն չի բացառել, որ կարող է մնալ ակումբում, եթե վիրահատությունից հետո կարողանա վերադառնալ իր լավագույն մարզավիճակին:
Հիշեցնենք, որ հունիսին կատարված վիրահատության պատճառով կիսապաշտպանը բաց է թողնելու 4 ամիս:










































