Այսօր երեկոյան ՀՀԿ-ն ԳՄ նիստ է գումարվելու, որն իր «զայրույթի աստիճանով» չի տարբերվելու շաբաթ օրը նախագահական նստավայրում հրավիրված քննարկումից: ՀՀԿ-ականների շրջանում բավականին լարված իրավիճակ է, ոմանց նյարդերն արդեն տեղի են տալիս:
Yerkir.am-ի տեղեկություններով` իշխանական շրջանակներում մի քանի ժամ է` ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Ըստ նույն աղբյուրների` Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին հայտարարվելու է այսօր երեկոյան` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Մանրամասները՝ Yerkir.am-ում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































