Բրազիլացի պաշտպան Լուիս Ֆելիպեն կարող է դառնալ Ֆրանսիայի Առաջին խումբ վերադարձած «Մոնակո»-ի հերթական նորեկը:
Football Espana-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց առաջարկում է 25 մլն եվրո:
Լուիս Ֆելիպեն «Ատլետիկո» է տեղափոխվել 2010թ.՝ «Դեպորտիվո»-ից: Այդ ժամանակ մադրիդյան ակումբը վճարել էր 12 մլն եվրո: Ֆելիպեն դարձել է «Ատլետիկո»-ի առանցքային ֆուտբոլիստներից մեկը և 2012/13թթ մրցաշրջանում անցկացրել 42 խաղ:










































