Անգլիական «Չելսի»-ն հետաքրքրվում է «Ռոմա»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսիի ծառայություններով: Daily Mirror-ի տեղեկացմամբ՝ «արիստոկրատներ»-ը 12 մլն եվրո են առաջարկել ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց:
Նշենք, որ Դե Ռոսին հայտնվել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում: Եթե գործարքը կայանա, ապա կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը ստիպված կլինի լքել «Չելսի»-ն:
Անցած մրցաշրջանում Իտալիայի ընտրանու 29-ամյա կիսապաշտպանը «Ռոմա»-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում:










































