Իտալացի նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոն հայտարարել է, որ մարդու գլխի փոխպատվաստումը հնարավոր է արդեն գոյություն ունեցող բժշկական մեթոդների կիրառմամբ: Այս մասին գրում է Independent-ը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միաժամանակ հատել երկու մարդկանց գլուխները՝ կիրառելով գերսուր կտրող գործիք: Փոխպատվաստման համար նախատեսված գլուխը պետք է սառեցնել, այնուհետև լվանալ ու նոր մարմնին ամրացնել պոլիմերային «սոսնձով» կամ, այսպես կոչված, «էլեկտրաձուլման» ճանապարհով:
Կանավերոյի խոսքով՝ նախագիծը հիմնված է 1970-ականների կապիկների գլուխների փոխպատվաստման փորձերի վրա: Այն ժամանակ փոխպատվաստված գլխով կապիկն ապրել է 8 օր:











































