Վերջին 3 տարիներին մշակվող ցանքատարածությունների ծավալն աճել է: Այս մասին այսօր կյառավարության նիստին հայտարարել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով` եթե 3 տարի առաջ չէր մշակվում ցանքատարածությունների մոտ 37%-ը` 166 հազար հեկտար տարածք, ապա այժմ չի մշակվում միայն 27%-ը` 120 հազար հեկտար: Ընդհանուր հանրապետուիթյունում մշակման ենթակա հողերի թիվը մոտ 440 հազար հեկտար է:
Սերգո Կարապետյանը նաև հայտնեց, որ այս տարի 68 հազարով ավելացել է նաև անասնագլխաքանակի թիվը` կազմելով 461 հազար գլուխ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի












































