Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Դիտակտիկ նյութեր՝ տեսողության խնդիրներ ունեցողների կրթական հաստատություններին

Այսօր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Սամվել և Կարեն Կարապետյանների գլխավորությամբ, տեսողության խնդիրներ ունեցողների կրթական հաստատություններին նվիրաբերել է 14 անուն բրալյան դիտակտիկ նյութեր, որոնք հատուկ Հայաստանի համար հիմնադրամի պատվերով արտադրվել են Լեհաստանում: Նյութերի տեսականին և քանակը որոշվել են նշյալ կրթօջախների կողմից ներկայացված պահանջարկի հիման վրա:

Ինչպես նշել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը, Կարապետյանների ընտանիքի մշտական ուշադրության կենտրոնում են բոլոր ոլորտները, որտեղ իրապես առկա է աջակցության սուր անհրաժեշտություն: Բնականաբար, առավել խոցելի խմբերի աջակցությունը շարունակական բնույթ ունի: Այս պարագայում հաշվի է առնվել ֆիզիոլոգիական խնդիրներ ունեցողների՝ հասարակության լիիրավ անդամ զգալու, նրանց կրթության, ապա և համապատասխան աշխատանք ունենալու համար բավարար պայմաններ ստեղծելու ցանկությունը:

Ծրագիրն իրականացվել է «Հանգրվան» ՀԿ առաջարկությամբ, որի նախագահ Ստելլա Սվիրիդենկոն և ծրագրերի տնօրեն Կարեն Ղազարյանը մանրամասն ներկայացրել են դիտակտիկ նյութերն ու դրանց անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս նյութերը ոչ միայն դպրոցահասակ երեխաների համար են, այլև կյանքի տարբեր փուլերում տեսողությունը կորցրած անձանց, որոնց համար իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր:

Երևանի տեսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը շեշտել է, որ ըստ էության անկախությունից հետո ուսումնական և մեթոդական համապատասխան նյութեր հայթայթում են մեծ դժվարությամբ և «Տաշիրի» նման նվիրատվությունը զգալի օժանդակություն է իրենց համար: Կարապետյանների ընտանիքին իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև Երևանի կույրերի երեկոյան դպրոցի տնօրեն Ալվարդ Հովսեփյանն ու Խարբերդի մանկատան փոխտնօրեն Իրինա Յաղուբյանը՝ շեշտելով, որ մասնավոր հատվածի ցանկացած աջակցություն անգնահատելի է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում