Կառավարության այսօրվա նիստում որոշվեց հետաձգել «Ալտերնատիվ Էներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներմուծած ջերմոցային սարքավորումների և կոնստրուկցիաների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Այդ սարքավորումների արժեքը 2 մլրդ, 85 մլն դրամ է, որոնք ներմուծվելու են 2013 թվականի հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 1-ըընկած ժամանակահատվածում:
Մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի հուլիսի 20-ը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի












































