Friday, 05 06 2026
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է

Ոչ մի զինվորի մահվան իրական հանգամանքները չեն բացահայտվելու․ Մառոզ Մարգոն՝ սևազգեստ մայրերին (տեսանյութ)

Կառավարության շենքի առաջ բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողերին այսօր միացել էր «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Վերջինիս խոսքերով՝ իրեն զայրացրել է այն, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը որոշել է խորհուրդ ստեղծել և ուսումնասիրել կասկածելի հանգամանքներում զոհված զինծառայողների մահվան դեպքերը, որոնք մահացել են միայն իր պաշտոնավարման ժամանակաշրջանում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մ․ Խաչատրյանը (Մառոզ Մարգո) նշեց, որ իր որդու մահվան դեպքը մինչ օրս չի բացահայտվել և այն տեղի է ունեցել շատ ավելի վաղ: Իր իսկ խոսքերով՝ եկել էր ներողություն խնդրեր այն զինծառայողների մայրերից, ում խոստացել էր, որ իրենց զավակների մահվան դեպքերը կբացահայտվեն, սակայն այդպես չի եղել։ «Ես հայտարարում եմ՝ ոչ մի զինվորի մահվան դեպք չի բացահայտվելու, ամբողջը կոծկում են, եկել եմ միանամ ձեզ։ Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ չեք միանում սևազգեստ մայրերին, եկել եմ միանամ և ներողություն խնդրեմ, որ չկարողացա օգնել, Նանային էի խոստացել, որ կբացահայտվի իր տղայի մահվան իրական հանգամանքները, բայց այսօր ես չեմ կարող նրա երեսին նայել»,- հայտարարեց նա:

Մինչդեռ Մ․ Խաչատրյանի ներկայությունը կառավարութան շենքի դիմաց հարուցեց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներ Գոհար Օհանջանյանի, Նանա Մուրադյանի, Իրինա Ղազարյանի զայրույթը:

Տիկին Նանան հարցադրում արեց, թե ինչու այն ժամանակ Մարգարիտա Խաչատրյանը չթույլատրեց իր որդու դին բերել կառավարությանշենքի առաջ դնել և պահանջել, որ ճիշտն ասեն, սպանությունը որպես ինքնասպանություն չներկայացնեն, ինչո՞ւ Մ․ Խաչատրյանը երդվեց «իր սև շորերի արևով», որ կբացահայտվեն իր որդու մահվան հանգամանքները, ինչին ի պատասխան Մ․ Խաչատրյանն ասաց. «Այո՛, ասել եմ, բայց չեմ կարողացել հասնել դրան, որովհետև թույլ չեն տալիս, որովհետև քննիչը կգա մեր տուն, կասի «ինչո՞ւ ես գնում-կանգնում կառավարության շենքի դիմաց, ինչո՞ւ գնացիր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը մասնակցեցիր», չեմ կարողացել հասնել բացահայտման, իմ որդու մահվան իրական պատճառն էլ չեն բացահայտել»:

Տիգրան Օհանջանյանի մայրն էլ նրան հորդորեց ոչ թե գնալ զորամասեր, բացել կաթսաների կափարիչները և տեսնել, թե ինչ են ուտում զինվորները, այլ օգնել, որ վերջապես բացահայտվեն զինվորների մահվան իրական պատճառները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում