Reuters գործակալությունը ֆոտոռեպորտաժ է պատրաստել Նյու Յորքում կույրերի ֆիզիկական առողջության համար հոգ տանող մարզական կենտրոնի մասին:
Camp Abilities կենտրոնը գտնվում է Բրոքփորթ բնակավայրում: Կույրերին սովորեցնում են լողալ, հեռացատկի պարապմունքների մասնակցել:
Զարմանալի է, սակայն այցելուները կարող են նաև բասկետբոլ խաղալ: Դեպի բասկետբոլային զամբյուղը մարզիչները նրանց կողմնորոշում են՝ զամբյուղին ամրացված հարմարանքի միջոցով հարվածով աղմուկ առաջացնելով:









































