«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչն աջակցել է իր հայրենակից Նովակ Ջոկովիչին «Ուիմբլդոն»-ի քառորդ եզրափակիչի շրջանակներում չեխ Տոմաշ Բերդիխի դեմ կայացած խաղում: Այդ մասին հաղորդում է ATP պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետը հաղթանակ է տարել 7:6 (7:5), 6:4, 6:3 հաշվով:
«Շատ ուրախ էի տեսնել նրան տրիբունայում: Կարծում եմ՝ Նեմանյան առաջին անգամ է ներկա գնտվել իմ խաղին: Իսկ ես բազմիցս հետևել եմ նրա թիմի հանդիպումներին:
Նեմանյան հանրահայտ ֆուտբոլիստ է մեր երկրում: Նա հանդես է գալիս աշխարհի լավագույն ակումբներից մեկում»,- հայտարարել է Ջոկովիչը:






































