Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Հայաստանում ներառական դպրոցները 90-ն են, շուտով դրանց թիվը կավելանա ևս 20-ով. Ն. Հովհաննիսյան

ՀՀ-ում ներառական դպրոցները բավական մեծ թիվ են կազմում, և գնալով դրանց թիվն ավելանում է: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց «Արազա» կազմակերպության ներկայացուցիչ Թամարա Աբրահամյանը:

«Գնահատել այդ ոլորտի ընդհանուր վիճակը՝ բարդ է, ներառական կրթօջախների մասնագետներ պատրաստելը՝ ևս: Ընդհանուր առմամբ՝ կրթության մասին օրենքում այս մասով բացթողումներ կան: Հատուկ և ներառական դպրոցներում, իմ ունեցած տխուր տեղեկությունների համաձայն, բավարար թվով մասնագետներ չկան: Օրենքում ամրագրված է, որ նման դպրոցները պետք է ակտիվ աշխատանք ծավալեն սոցիալական աշխատողների հետ, ինչը սակայն չի իրականացվում: Այս լրացումներն անհրաժեշտ ու անխուսափելի են»,- ասեց նա:

Ասուլիսի մյուս բանախոս, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ իր հերթին նկատեց, որ իրենց գերատեսչությունը պատրաստ է ներառական կրթության բարեփոխումների հարցում համագործակցել ՀԿ-ների հետ: «Այժմ ներառական դպրոցները 90-ն են, շուտով դրանց թիվը կավելանա 20-ով: Մոտակա երկու տարիներին ներառական դպրոցների քանակը կհասնի 150-ի: Ինչ վերաբերում է հատուկ դպրոցներին, ապա դրանց թիվը 23-ն են, սակայն հետագայում նվազելու են 5-6-ի, գուցե ինչ-որ պահի դրանք ընդհանրապես չլինեն: Նպատակն այն է, որ այդ կրթօջախների սաները իրենց ֆիզիկական և մտավոր հնարավորության սահմաններում ավելի ուշ ներգրավվեն հանրակրթական կամ ներառական կրթության ոլորտներում»,- ասաց նա:

Նարինե Հովհաննիսյանն, ի պատասխան լրագրողներից մեկի հարցադրմանը, հավաստիացրեց, որ հակառակ տարածված խոսակցությունների, դպրոցների տնօրեններին մարզպետները կամ քաղաքապետերը չեն նշանակում: «Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է դպրոցի տնօրենին, և վերջինիս հետ պայմանագիր է կնքվում: Մարզեպը, դրանից հետո, որքան էլ ուզի՝ չի կարող իրեն ցանկալի մարդու նշանակել այդ պաշտոնում: Ավելին՝ ասեմ, որ եղել են դեպքեր, երբ մարզպետը ցանկացել է միջամտել այս կամ այն մարդու հարցում, սակայն դա նրան չի հաջողվել։

Թամարա Աբրահամյանն իր հերթին նկատեց, որ ծնողական խորհրդի անդամներ շատ հաճախ նույն դպրոցի ուսուցիչ-ծնողներն են լինում, ինչն անթույլատրելի է:«Ծնողական խորհրդում ուսուցիչ-ծնողների թիվը, մինչդեռ, չպետք է անցնի 2-ից»,- հիշեցրեց նա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում