Մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած 47 համայնքներում 87 մլն դրամի օժանդակություն է տրվել գյուղացիներին, որով 24 տոննա սերմացու է ձեռք բերվել: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում ասաց Գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքով՝ այդ սերմացուով կարկտահարությունից տուժած 3800 հեկտար տարածքներում կրկնացան է իրականացվել: Բացի այդ՝ տուժած գյուղացիները ազատվել են 650 մլն դրամի ջրի վարձից, 207 մլն դրամի հողի հարկից, նրանց բաժանվել է 670 տոննա պարարտանյութ: Մոտ 500 տնտեսությունների տրվել է 171 մլն դրամի օգնություն՝ կարկտահարության հետևանքով առաջացած լրացուցիչ աշխատանքներն իրականացնելու համար:
Ս. Կարապետյանը նաև շնորհակալություն հայտնեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից: Բանկերը, ըստ նրա, շատ օպերատիվ են արձագանքել իրենց կոչին և 3 տարով հետաձգել են կարկտահարությունից տուժած գյուղացիներին տրված վարկերի վճարման ժամկետները, տրամադրել են լրացուցիչ վարկեր: «Սա անննախադեպ օգնություն էր»,- հայտարարեց Ս. Կարապետյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի












































