Google Reader-ի RSS հոսքերի ընթերցիչի ստեղծող Քրիս Ուեզերելը հայտարարել է, որ այսօր նա նման ծառայությունը չէր գործարկի կորպորացիայի ներսում՝ հաղորդում է Forbes-ը:
Ուեզերելը նշել է, որ եթե RSS ընթերցիչի միտքը իր մոտ հիմա ծագեր, նա կհեռանար Google-ից և կստեղծեր իր արտադրանքը: Նրա խոսքերով՝ նման մոտեցումը կարող էր ավելի լավ լինել, քան ծառայության զարգացումն ընկերությունում: Նրա խոսերով՝ ծառայության մի քանի տարվա աշխատանքից հետո Google-ում հայտարարել են. «Նշանակություն չունի՝ քանի միլիոն մարդ է օգտվում դրանից, մեր շահերն ավելի վեր են»:
Ուեզերելին աջակցել է նաև Google-ի նախկին դիզայներ Ջենա Բիլոտան, որը նույնպես աշխատել է Google Reader-ի ստեղծման վրա: Նա հայտարարել է, որ եթե գաղափարի հեղինակները ցանկանում են համոզված լինել, որ իրենց մշակումն անվտանգության մեջ է, ավելի լավ կանեն հեռանալ կորպորացիայից:
Google Reader-ը Ուեզերելի կողմից գործարկվել է 2005թ., ընկերությունն այն փակել է 2013թ. հուլիսի 1-ին: Ուեզերելը կորպորացիայից հեռացել է 2008թ.:
Ընկերությունը, հայտարարելով ընթերցիչից հրաժարվելու մասին, նշել է, որ ծառայության օգտագործման ակտիվությունը մշտապես նվազում է: Ծառայության օգտատերերը բացասական են վերաբերվել այն «սպանելու» ընկերության որոշմանը:








































