Մադրիդի «Ռեալ»-ը թույլ է տվել հարձակվող Գոնսալո Իգուաինին բանակցելու «Արսենալ»-ի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում է Marca-ն:
«Մենք բանակցելու թույլատրություն ենք ստացել: Հուսով ենք, որ շուտով որդիս հանդես կգա Պրեմիեր Լիգայում»,- ասել է Իգուաինի հայրը:
Ակնկալվում է, որ հարձակվողի տրանսֆերային գործարքը կավարտվի առաջիկա օրերին: Հիշեցնենք` «Արսենալ»-ը 19-20 մլն ֆունտ է առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:







































