ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ Եգիպտոսից տարհանում են իրենց դիվանագիտական անձնակազմի մի մասին և նրանց ընտանիքներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Խոսքը առաջին հերթին օժանդակող անձնակազմի մասին է:
Պետդեպարտամենտի այս որոշումը կապված է Եգիպտոսում տիրող իրավիճակի հետ, որտեղ տեղի են ունենում բազմահազարանոց ցույցեր՝ ընդդեմ և հաջակցություն նախագահ Մուհամմադ Մուրսիի: Դա կապված է նաև Եգիպտոսի զինուժի հայտարարության հետ՝ երկրում Սահմանադրության գործողությունները կասեցնելու վերաբերյալ:







































