Ֆրանսիայի արևմտյան Սելյե կոմունայում տեղի բնակիչների նախաձեռնությամբ բացվել է դերասան Լուի դե Ֆյունեսի թանգարանը: Այս մասին հայտնում է Radio France Internationale-ը:
Այդ գյուղում հայտնի կատակերգուն բնակվել է, խնամել իր այգին ու զբաղվել ձկնորսությամբ:
Ցուցադրությունը ներկայացնում է ոչ միայն դե Ֆյունեսի կինեմատոգրաֆիական կարիերան, այլև գյուղում նրա առօրյա կյանքը: Տեսասրահում կարելի է տեսնել հարցազրույցներ նրանց հետ, ում ճանաչել է նա գյուղում ապրելիս:
Մահվանից 30 տարի անց նրա երկրպագուները կարող են քայլել դերասանի սիրելի զբոսանքի վայրերով: Այդ երթուղին կոչվում է «Լուիի հետքերով»:
Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ թանգարանը կկազմակերպի դե Ֆյունեսի մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրություն:












































