ԱՄՆ բանակն ավարտին է հասցրել Իրաքի զինված ուժերին օգտագործված 1026 M113A2 զրահապատ փոխադրամիջոցների մատակարարումը: Այս մասին հայտնում է Defense Aerospace-ը:
Ամերիկացի զինվորականների գնահատականներով՝ զրահատեխնիկայի մատակարարման պայմանագիրը շահավետ է երկու կողմի համար էլ: ԱՄՆ-ն ազատվել է հնացած տեխնիկայից, իսկ Իրաքը կարողացել է բարձրացնել իր զորքերի մարտունակություւնը:
Համաձայնագիրը կնքվել էր 2010 թվականին: Փոխադրամիջոցների ընդհանուր արժեքը կազմում է 51 մլն դոլար:
Նշենք, որ ԱՄՆ-ը 31 մլն դոլար է խնայել հին զրահամեքենաների պահպանման և հետագայում դրանց ապառազմականացման համար:











































