WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը վստահ է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է վրեժ լուծել Կենտրոնական հետախուզության վարչության նախկին ղեկավար Էդվարդ Սնոուդենից:
«Շնորհավորում եմ, Օբամա, Քերի: Դուք կարող եք ձեր դեմ տրամադրել ամբողջ մայրցամաքը ձեր մանր վրեժխնդրության պատճառով»,- գրել է Ասանժը Twitter-ի իր միկրոբլոգում:
Հայտարարությունն արվել է չորեքշաբթի այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ եվրոպական մի շարք երկրների կառավարություններ փակել են իրենց օդային տարածքը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի համար, որում կարող էր լինել Էդվարդ Սնոուդենը:









































