Խորենացի փողոցում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 20 մարդ՝ 16 ոստիկան, 4 քաղաքացիական անձ:
Բժշկական կենտրոնի ավագ հերթապահ-վիրաբույժ Արտակ Վարդանյանի փոխանցմամբ՝ նրանց մեծ մասը միջին և թեթև ծանրության վնասվածքներ ունեն՝ սալջարդ վերքեր, կոտրվածքներ, հիմնականում գազային թունավորում են ստացել: Բժշկի խոսքով՝ հիվանդներից 6-ն արդեն դուրս են գրվել, 5 անձ վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց վիճակը կայուն է:
Մանրամասները՝ տեսանյութում: