Goal.com-ի տեղեկացմամբ՝ «Ռեալ»-ն ու «Արսենալ»-ը չեն կարողացել համաձայնության գալ հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերի հարցում:
«Արքայական ակումբ»-ը պատրաստվում է արգենտինացու տրանսֆերի դիմաց ստանալ 30 մլն եվրո, այն դեպքում, երբ լոնդոնցիներն առաջարկում են 25 մլն եվրո:
«Զինագործներ»-ի ղեկավարությունը հուսով է, որ ֆուտբոլիստին առաջրկված անհատական պայմանագիրը, ըստ որի՝ վերջինս կստանա շաբաթական 100.000 ֆունտ աշխատավարձ, կկարողանա համոզիչ լինել «բլանկոսներ»-ի համար:







































