Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել է 2 միավոր: Նա կես միավորով է ետ մնում աղյուսակը գլխավորող վեց գրոսմայստերներից:
Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանն ունի 1.5 միավոր:
Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:








































