Աշխարհի առաջին ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլիամսն առավելության է հասել աշխարհի չորրորդ ռակետ Անժելիկա Կերբերի նկատմամբ «Ուիմբլդոն»-ի եզրափակիչում:
Հանդիպումը տևել է 1 ժամ 21 րոպե և ավարտվել 7:5, 6:3 հաշվով` հօգուտ Ուիլիամսի:
Սերենան նվաճել է «Ուիմբլդոն»-ի իր 7-րդ ու «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի 22-րդ տիտղոսը: