ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը Վարշավայի գագաթնաժողովի արդյունքներով անցել է նոր մակարդակի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գագաթնաժողովի ամփոփիչ մամլո ասուլիսում, հայտնում է RIA Novosti-ն:
«Այդ գագաթնաժողովը հատկապես կարևոր է դարձել, քանի որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը անցնում է նոր մակարդակի»,- ասել է գլխավոր քարտուղարը, ավելացնելով, որ Վարշավայի գագաթնաժողովը «ունի պատմական բնույթ», քանի որ այնտեղ կայացվել են շատ կարևոր որոշումներ «ներկա պահի համար»:








































