Վրաստանի կառավարությունը գազամուղի ընդլայնման հարցով համաձայնություն է ձեռք բերել «Շահ Դենիզ» կոնսորցիումի հետ՝ «Շահ Դենիզ-2» ադրբեջանական հանքավայրից Վրաստանի տարածքով Եվրոպա գազ մատակարարելու համար: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ կոնսորցիումը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ Եվրոպայի երկրներ բնական գազի փոխադրման երթուղու վերաբերյալ, ըստ որի՝ ընտրվել է TAP նախագիծը՝ Nabucco West-ի փոխարեն:
Հաղորդվում է, որ Ադրբեջանը նախատեսում է տարեկան ԵՄ-ին մատակարարել շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր գազ:









































