Ռեժիսոր Բազ Լուրմանի թեթև ձեռքով «Մեծն Գեթսբին» վերածվել է ամերիկյան հեքիաթի՝ ներծծված շամպայնով, շքեղության մթնոլորտով ու R’n’B-ի հնչյուններով: Այն, ինչ հանդիսատեսը տեսնում է էկրանին, հիմնականում տեսողական էֆեկտների մասնագետների աշխատանքի արդյունք է, գրում է adme.ru-ն:
1920-ական թվականների Նյու Յորքն էկրանին այնքան իրական է թվում, որ դժվարությամբ ենք կարողանում հավատալ, թե ռետրո-շքեղության մթնոլորտը ստեղծված է «կանաչ» տաղավարում:
Տեսողական էֆեկտների ղեկավար Քրիս Գոդֆրին համակարգչային գրաֆիկայի օգնությամբ ցույց է տվել, թե ինչպես են ֆիլմի հերոսները տեղափոխվել 20-րդ դար:
The Great Gatsby VFX from Chris Godfrey on Vimeo.








































