Կարիբյան ծովի մեքսիկական Կոսումել կղզու լողափում հանկարծակի հայտնվել է երեքմետրանոց կոկորդիլոս, հայտնում է The Daily Mirror-ը: Դեպքը, որը խուճապ է առաջացրել զբոսաշրջիկների մեջ, տեսանկարահանել են:
Կոկորդիլոսը սողացել է լողափում շեզլոնգների միջև և մտել է ծովը: Ջրի մեջ գիշատչի կողքին նկատել են ևս մեկ կոկորդիլոս, որին ավելի ուշ հաջողվել է բռնել: Սակայն առաջին կոկորդիլոսը դեռ ազատության մեջ է:









































