Wednesday, 17 06 2026
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար

«Ասադի իշխանությունը մնացող իշխանություն է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:

 -Պարոն Սելիմյան, ինչպիսի՞ն են զարգացումները Սիրիայում այժմ:

 -Ես կարծում եմ, որ պատերազմը հասնում է  քաղաքական մեկ այլ հանգրվանի, այլ փուլի, և ավարտման նշույլ ու պատգամ է փոխանցվում: Դա իր մեջ ունի քաղաքական սեղմ ոլորտներ, որն առնչվում է արաբական աշխարհի երկրների մեջ տեղի ունեցած քաղաքական կարգի հավասարակշռությունների հետ: Ինչպես գիտեք, կան ուղղություններ, որոնք ընդհանրապես ծայրահեղական շարժումներն էին քաջալերում, դրանք արդեն իրենց ընդհանուր համակարգի և իշխանության մեջ փոփոխություններ մտցրեցին, որպեսզի այդպիսով ուղղվածության փոխոխություն հայտարարեն. այդ փոփոխությունը տանում է ավելի շատ հանդուրժողական, ոչ այլամերժ իսլամիզմի: Ես կարծում եմ, որ նրանք ավելի լայն տարածք ու ձև են փնտրում հաջորդ քաղաքական փուլի և Սիրիայի համար: Ընդհանուր քաղաքացիական այս պատերազմի և պատերազմ հրահրող կողմերն ուղղակիորեն կապված են միջազգային և ազգային, ներքին և արտաքին այս ուժերի հավասարակշռությունից:

 -Հրապարակումներ եղան այն մասին, որ Բաշար Ալ-Ասադի բանակը կարողանում է հետ նվաճել զինված ընդդիմադիրների կողմից նվաճված քաղաքները:

 -Ես ընդհանրապես կարծում եմ, որ իշխանությունը ետ վերադարձնելու խնդիր չկա, արդեն իշխանությունը պահված էր, և մենք չէինք կարող այլ բան տեսնել, օրինակ` որ իշխանությունը տկարանար կամ տեղի տար։ Պարզապես զինվորական և ռազմական կարգ հաստատողները մեզ ցույց տվեցին, որ իշխանությունն իր ժամանակն ունի: Միգուցե ակնկալիքները չեն գոհացրել այլ երկրների կտրվածքով, որոնք պատերազմ են վարում ունեն մարտական պատերազմական քաղաքականություն, իշխանությունը միշտ պատնեշի վրա է մնացած, և կարծում եմ՝ կմնա: Մեկ քայլ առաջ պետք է գնամ՝ ասելու համար, որ միջազգային համաձայնություն կա, հատկապես հզոր երկրների կողմից առ այն, որ ներկա իշխանությունը մնացող իշխանություն է: Անշուշտ, պետք չէ ժխտել այն իրողությունը, որ ընդհանուր իշխանության համակարգի մեջ ակնկալիորեն փոփոխությունն անհրաժեշտ է դեպի քաղաքական ուղղվածությունների այլազանություն, խոսքի և մտքի ազատության իրավունք և մարդկային տարրական իրավունքների պաշտպանում, սակայն միշտ պահելով իսլամ-քրիստոնյա համակեցության դրվածքը:

 -Այսինքն, Ասադն ամեն դեպքում իր դիրքերը կպահպանի երկրում:

 -Այո, չզիջեց, կայուն մնաց իշխանությունը: Շատ բնական է, որ տնտեսական անկում եղավ, որ շատ մեծ վնաս հասցրեց ընդհանուր ժողովրդին, իր տնտեսական վիճակը վատացրեց, բայց արդյո՞ք ակնկալելի չէր նման արդյունք պատերազմ վարող երկրի համար: Կարծում եմ, որ ակնկալված էր, բայց երևի տկարությունն այն էր, որ իշխանությունը չի կարողանում մնացող ժողովրդի համար ապահովություն երաշխավորել: Ուրեմն, գխավոր տառապողը, վնասվողը, տուժվողը մնացողն էր, սիրիացու այդ հատվածը՝ քրիստոնյա թե մուսուլման՝ տուժող մնաց: Նախ սիրիական դրամանիշի գնողական արժեքի անկման պատճառով այսօր սղաճ տեղի ուենցավ, այդ պատճառով ժողովուրդը չի կարողանում գտնել ճիշտ միջոցառում ու ուղղություն, որ իր օրվա հացը ապահովի, դրա դիմաց ժողովրդի եկամուտը նվազեց, աշխատանք չունի ժողովուրդը, աշխատանք չունի դրամ վաստակելու համար, առաջվա նման նաև օգնություններ առատաձեռնությամբ չկան: Ժողովրդի անցած, ընդհանուր օգնությունները բավականին սահմանափակված են այս օրերին, հասկանալի է, որ գաղութներն իրենք էլ տնտեսական պատնեշի առաջ են, և առաջվա ջերմությունն ու խանդավառությունը, բնականաբար, պակասում է սակավ առ սակավ՝ պատերազմական երկարատևության պատճառով:

 Դժգոհություններ են առաջանում, քննադատությունները շատանում, դրամն անգործության պատճառ դարձավ, անապահովություն էլ հետը ՝բավականին խտացված դժվարություն ստեղծեց: Արդեն մոտ 200 սուրիական եղավ մեկ ամերիկյան դոլարը, քառապատիկ է նախապատերազմական շրջանի հետ համեմատած՝ չորս անգամ ավելացել է:

 -Իսկ ինչպիսի՞ն է հայերի վիճակը հիմա, հարմարվե՞լ են պատերազմին, թե՞ շարունակում են արտագաղթել երկրից:

 -Մենք շատ հայ ընտանիքների մասին ենք հոգ տանում` նրանց ընդհանուր բարելավման և բժշկական կարողությունների ու այլ անհրաժեշտությունների առումով: Վերջերս մենք «ԲԵԹԷԼ» բուժկենտրոն հիմնեցինք, ժողովրդին նկատի ունեմ, նրանց, ովքեր ընդհանրապես անկարող են բժշկական այցելությունների գնալ։ Բավականին հարմար է. անվճար դեղորայք ենք տրամադրում, ըստ մեր ունեցած հնարավորության, բոլոր կարիքավոր մարդկանց համար: Իհարկե, այս բուժսպասարկման կետը միակը չէ, բայց եղածների հետ մեկն էլ ավելացավ, և ամեն օր բավականաչափ հիվանդներ ենք սպասարկում:

 Ցավում ենք, իհարկե, երբ տենսում ենք հիվանդների թվի ավելանալը, բայց, Աստծո կամոք, փորձում ենք ամեն ինչ անել: Հայ ժողովուրդն այստեղ հոգեբանորեն ընտելացավ։ Այն ժողովուրդը, որ մնաց տոկունություն ցույց տվեց ընդդեմ հարձակումների և վտանգների: Եվ մնացին ոչ այն բանի համար, որ գնալու հնարավորություն չունեին, յուրաքանչյուն էլ կարող էր գնալ, բայց մնացին հավատարմություն և տոկունություն ցուցաբերելով գլխավորաբար սիրիական հայրենիքին, հետևաբար՝ սիրիահայ իրականության գոյության անհրաժեշտության համար ևս:

 Ինչպես ավելի վաղ ասել էի իմ հարցազրույցների մեջ սիրիահայ գաղութը մնայուն կերպով սնուցված է արևմտահայերի բարքերով, սովորություններով և հայկական կենցաղով: Սիրիան և հատկապես Հալեպը հանդիսացան երկար տարիների այն բնօրրանը, որը հարազատորեն վերարտացոլվեց Հայաստանի և Սփյուռքի հայկական իրավիճակին՝ առատաձեռնորեն հայթայթելով եկեղեցական, կրթական և քաղաքական ու մշակութային առաջնորդներ: Պահելու և պահպանելու ենք սիրիահայ իրականությունը, որովհետև դարձյալ հայտարարում եմ, որ այստեղի կենսունակությունը պիտի պատճառ ու միջոց լինի աշխարհացրիվ հայկական սփյուռքի իրականության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում